HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

1812 պատահար` 11 ամսում

2010 թ. 11 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է 1812 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով 258 մարդ զոհվել է, 2462-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարի 1814 դեպք, որոնց հետեւանքով 292 մարդ զոհվել է, 2528-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
1812 ճանապարհատրանսպորտային պատահարներից 783-ը արձանագրվել է Երևան քաղաքում, որոնց հետևանքով 71 մարդ զոհվել է, 969-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Միայն նոյեմբեր ամսին Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է 202 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով 28 մարդ զոհվել է, 264-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարի 192 դեպք, որոնց հետեւանքով 30 մարդ զոհվել է, 280-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter