HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը միացել է պետական գնումների համաձայնագրին

Դեկտեմբերի 7-ին Ժնևում (Շվեյցարիայի Համադաշնություն) տեղի է ունեցել Առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների կոմիտեի պաշտոնական նիստը: Նիստի նվիրված էր ԱՀԿ պետական գնումների համաձայնագրին Հայաստանի անդամակցության հարցին: ԱՀԿ պետական գնումների կոմիտեն միաձայն որոշում է ընդունել պետական գնումների համաձայնագրին Հայաստանի անդամակցության մասին: Կայացված որոշման առիթով առանձին ելույթով հանդես է եկել ԱՀԿ գլխավոր տնօրեն Պասկալ Լամին: Ողջունելով Հայաստանի անդամակցությունը նշված համաձայնագրին` նա ընդգծել է Հայաստանի իշխանությունների կողմից պետական կառավարման, մասնավորապես` պետական գնումների ոլորտում իրականացվող քաղաքականության համարժեքությունը ԱՀԿ հիմնարար սկզբնունքներին, ինչն ապացուցվում է գնումների համաձայնագրին Հայաստանի անդամակցության փաստով: Հանձնաժողովի նիստին մասնակցելու և Առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների մասին համաձայնագրին Հայաստանի Հանրապետության անդամակցության ապահովման նպատակով դեկտեմբերի 5-11-ը Շվեյցարիայի Համադաշնություն են գործուղվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Եվրամիության և միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Վարոս Սիմոնյանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի գնումների գործընթացի կարգավորման և բյուջեների կատարման մեթոդաբանության վարչության պետ Կարեն Բրուտյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter