Էջմիածնում հարգեցին զոհերի հիշատակը
22 տարի առաջ հարավսլավացի օդաչուները կիսեցին մեր դժբախտությունը բառի բուն իմաստով: 1988 թվականի ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնության շտապող անձնակազմին վայրէջքից 12 կմ էր բաժանում: Փրկարարական տեխնիկա, դեղորայք և սնունդ տեղափոխող ինքնաթիռն ընկավ Էջմիածին-Արմավիր խճուղու մերձակա դաշտերում: Անձնակազմի յոթ սերբ օդաչուները մահացան: Հավերժացավ նրանց հիշատակը ինքնաթիռի բեկորներից կառուցված հուշահամալիրում:
Ամեն տարի` դեկտեմբերի 7-ին, հուշակոթողի մոտ հավաքվում են մարդիկ, ովքեր հիշում ու հարգում են թե զոհված հայրենակիցներին և թե օգնության ձեռք մեկնած և այդ ձեռքը սեղմել չհասցրած բարեկամներին: Էջմիածինցիները քաղաքապետի գլխավորությամբ ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին զոհերի հիշատակին: «Մենք պարտավոր ենք օգնել և աջակցել դրա կարիքն ունեցող մարդկանց և ոչ միայն նյութապես: Հավատացած եղեք` ավելի կարևոր է բարոյական աջակցությունը, որը վիշտը սրտում սպիացած մարդկանց հոգիները կջերմացնի և հույսով կլցնի»,– հիշատակի խոսքն ամբողջացրեց քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել