
Մարզային 13 հեռուստաընկերություններ, որոնց շարքում են ԱԼՏ-ը, «Լոռի ԹիՎի»-ն, «Անկյուն + 3»-ը, «Ցայգը», դեկտեմբերի 6-ին դիմել են ՀՀ նախագահին` մտահոգություն հայտնելով «Պետական տուրքի մասին» օրենքում 2010 թ. սեպտեմբերի 16-ին ընդունված փոփոխությունների առնչությամբ:
«Օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում տարածքային սփռման համար հեռուստահաղորդումների անալոգային հեռարձակում իրականացնելու տարեկան բազային տուրքի չափը 20 անգամ աճել է, որն առկա ֆինանսական ծանր պայմաններում անընդունելի է մարզերում գործող հեռուստաընկերությունների համար»:
Նախկինում բազային տուրքի չափը 50 հազար դրամ էր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել