HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչու է բարկացել գեներալ Մանվելի որդին

Ոստիկանության Էջմիածնի բաժնի պետ Գ.Խաչատրյանը երեկ այդպես էլ հրաժարվել է որևէ պաշտոնական պարզաբանում տալ «Հրապարակի» թղթակցի այն հարցին, թե որքան են ճիշտ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմից մարդ ծեծելու մասին լուրերը: Երեկ մամուլում հրապարակումներ կային այն մասին, որ գեներալ Մանվելի որդին մարդ է ծեծել: «Հրապարակին» հաջողվեց պարզել, որ ծեծի ենթարկվածը Երևանի բնակիչ Արմեն Ալբերտի Հայրապետյանն է, ով ապրում է Դավիթ Անհաղթի 6-96 հասցեում: Ինչն է եղել ծեծի պատճառը: Արմեն Հայրապետյանը, տեղյակ չլինելով, որ Էջմիածնում ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման գործը գտնվում է անձամբ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հսկողության տակ, տարածք է վարձակալել և ցանկացել է բացել ԱՊՊԱ կետ: Երբ Արմենը փորձել է իր վարձակալած տարածքի վրա ամրացնել գովազդային պաստառը, նրան է մոտեցել Կարեն Գրիգորյանը և պահանջել դադարեցնել այդ գործը: Արմեն Հայրապետյանը թերևս չի իմացել, թե ում հետ գործ ունի, և հակադրվել է նրան, ինչն ունեցել է ծանր հետևանքներ: Ավելի լավ բախտի է արժանացել Էջմիածնի ավագանու անդամ, ՀՀԿ-ական Արման Մկրտչյանը: Վերջինս համարձակություն է ունեցել իր տարածքը վարձակալության տալ մեկ այլ ԱՊՊԱ գործակալի` ոչ Արմեն Հայրապետյանին, ինչի համար հենց ավագանու նիստի ժամանակ արժանացել է քաղաքապետի զայրույթին: Գեներալի որդին սպառնացել է հաշվեհարդար տեսնել բոլոր նրանց հետ, ովքեր կհամարձակվեն փայ մտնել իր բիզնեսի մեջ: Ի դեպ, գեներալ Մանվել Գրիգորյանն այս օրերին գտնվում է Օդեսայում, որտեղ մեկ այլ էջմիածինցի գեներալի հետ համատեղ բիզնես է հիմնել` ցեմենտի գործարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter