
«ՀԺ»-ի տեղեկություններով` ՀՀ իշխանական վերնախավում քաղաքական որոշում է կայացվել նոր խմբագրությամբ ՀՀ Ընտրական օրենսգիրքը ընդունելուց հետո փոխել ԿԸՀ-ի նախագահին: Առայժմ հայտնի չէ, թե ինչ ճակատագրի կարժանանա ԿԸՀ ներկայիս նախագահ Գարեգին Ազարյանը. արդյոք նրան այլ պաշտո՞ն կառաջարկվի, թե՞ նրանից իր նախորդի` Արտակ Սահրադյանի պես պարզապես կազատվեն:
Մի քանի ամիս առաջ լուրեր էին տարածվել, որ Գարեգին Ազարյանը մասնավոր զրույցներում դժգոհում է, թե ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը իր դեմ դավեր է նյութում` ցանկանալով իրեն զրկել ԿԸՀ նախագահի պաշտոնից: Իսկ նոր խմբագրությամբ ԸՕ-ն «գլուխ բերելու» գործը Սերժ Սարգսյանը հանձնարարել է հենց Դավիթ Հարությունյանին: Ըստ լավատեղյակ աղբյուրների` վերջինս իշխանական վերնախավին համոզել է, որ նոր ԸՕ-ի հիման վրա կազմավորվելիք ԿԸՀ-ն պետք է նոր ղեկավար ունենա:
Հենց այս պատմության հետ է կապված օրերս ՀՀ վերահսկիչ պալատից Ազարյանի վերաբերյալ արտահոսք տալու հանգամանքը, ըստ որի` ԿԸՀ-ի ֆինանսական գործունեությունը ստուգելով` մի քանի միլիոն դրամի չարաշահումներ են հայտնաբերվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել