«Հրապարակ». լիմիտն ի՞նչ է
Մինչ ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի պատմությունը չի իջնում մամուլի էջերից, և բոլորը քննարկում են, թե քանի լիտր բենզին ում գրպանն է գնացել, և ով է պատժվելու, ով՝ ոչ, ոստիկանության պատասխանատու աշխատողներից մեկը մի հետաքրքիր զուգահեռ անցկացրեց:
Նա անցած տարի գործուղման էր եղել ԱՄՆ նահանգներից մեկի մի փոքրիկ քաղաքում, որտեղ ծանոթացել էր ամերիկյան ոստիկանության աշխատանքին: Այդ քաղաքի ոստիկանապետի հետ զրույցի ժամանակ նա անզգուշություն էր ունեցել հարցնելու, թե ինչքան բենզինի լիմիտ են իրենց հատկացնում:
Նախ, մարդը երկար հարցուփորձից հետո չէր հասկացել, թե «լիմիտ» բառն ինչ է նշանակում: Երբ փորձել էր բացատրել, թե նկատի ունի՝ ինչքան բենզին կարող են լցնել իրենց մեքենաները և վարել, վերջինս տարակուսած ասել էր՝ «ինչքան պետք է»:
Պարզվել է, որ ոստիկանական մեքենաների վառելիքի որևէ սահմանափակում ԱՄՆ-ում նախատեսված չէ: Անշուշտ, որևէ մեկի մտքով չի անցնում բենզինը հետ լցնել և վաճառել ինչ-որ մեկին կամ գողանալ, բայց աշխատանքի պրոցեսում որևէ մեկը չի հսկում և չի պարզում, թե որ ոստիկանն ինչքան բենզին օգտագործեց:
Լցնում են այնքան, որքան անհրաժեշտ է, և որևէ մեկին հաշվետու չեն, թե ինչքան լցրին, երբ լցրին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել