HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԱԺ-ն քննարկում է 2011թ. գլխավոր ֆինանսական փաստաթուղթը

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է 2011 թվականի պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակը: Պատգամավորների մտահոգությունները կապված են հատկապես նրան, որ այս կամ այն ոլորտին հատկացվող գումարները պակաս են: Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ պատգամավորներից բյուջեի վերաբերյալ ստացվել է 616 առաջարկ, որից ընդունվել է միայն 216-ը: Մյուս առաջարկները չեն ընդունվել` հիմնականում պայմանավորված սահմանափակ ֆինանսական հնարավորություններով: Նախարարը հայտարարեց, որ 2011թ. բյուջեն կհատի 1 տրիլիոն դրամի սահմանագիծը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը «Հետքին» տեղեկացրեց, որ խմբակցությունը 86 առաջարկ է ներկայացրել, սակայն կառավարությունը չի ընդունել դրանցից և ոչ մեկը: «Լավ, այդքանի մեջ չկա՞ր մի առաջարկ, որ իրենց համար ընդունելի լիներ»,- տարակուսում է պատգամավորը: «Ժառանագության» պատգամավոր Անահիտ Բախշյանն էլ ասաց, թե քննարկվող բյուջեն 2012թ. համապետական ընտրություններից առաջ կոալիցիոն ուժերին սպասարկող բյուջե է: Ըստ պատգամավորի` գալիք տարվա բյուջեում կան նաև զգալի կոռուպցիոն ռիսկեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter