Սևանա լճի ավազանում կուտակված հանքավայրերի թափոնները կգույքագրվեն
2011-2013թթ. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը ծրագրում է իրականացնել «Սևանա լճի ջրահավաք ավազանում հանքավայրերի շահագործման արդյունքում կուտակված թափոնների գույքագրում»: Այս մասին նշված է նախարարության 2011-2013թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրում (ՄԺԾԾ):
Ծրագրի շրջանակներում պետք է գույքագրվեն Սևանա լճի ջրհավաք ավազանում գտնվող թափոնակույտերը (դատարկ ապարներ, ոչ կոնդիցիոն հանքաքար և այլն), գնահատվի լճի վրա դրանց բացասական ազդեցությունը:
Գեղարքունիքի մարզում, ըստ ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի տվյալների, գործում է 29 հանք: Դրանցից ամենախոշորներից են Սոտքի ոսկու հանքավայրը, Շորժայի դունիտ-պերիդոտիտային հանքավայրը: Այս մասին հայտնում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել