
Այսօր` երեկոյան, Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Սերժ Սարգսյանին: Հիշեցնենք, որ այս օրերին ակտիվ քննարկվում էր այն սկանդալը, որի կիզակետում հայտնվել է Գագիկ Բեգլարյանը: Ըստ մամուլի հրապարակումների` նա առևանգել էր Սերժ Սարգսյանի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին և դաժանաբար ծեծել:
«Հետքի» աղբյուրները տեղեկացնում են, որ այս պահին նախագահականում քննարկվում է Երևանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանին քաղաքապետ նշանակելու հարցը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել