HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». նախկին ղեկավարը դատի է տվել ընկերությանը

Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» (ԴԳՄՔ) ընկերության նախկին գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալլետտան և իր կինը՝ ընկերության նախկին աշխատակից Ֆարիդա Ֆալլետտան, աշխատավարձի գումարի բռնագանձման պահանջով դիմել են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Դինո գոլդ մայնիգ քամփնիի»:

Ֆարիդա Ֆալլետտան ընկերությունից պահանջում է 2011 թվականի հունվար-հունիս ամիսների համար 18 000 կանադական դոլար (առանց հարկերի և այլ պարտադիր վճարների), իսկ Ռոբերտ Ֆալլետտան՝ 52 մլն ՀՀ դրամ:

Այս տարվա փետրվարի 27-ին «Առավոտը» տեղեկացրել է, որ ԴԳՄՔ սեփականատեր «Դանդի Փրիշս Մեթլզ» (Dandee Precious Metals) կանադական ընկերության գլխավոր գործառնական տնօրեն Ռիկ Հաուզը այցելել էր Կապան և մեկ օր անց «Դինո գոլդ մայնինգ քամփնիի» գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալլետտային ազատել գլխավոր տնօրենի պաշտոնից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter