HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2 և 7 տարվա պարտք

Թերթի տեղեկություններով, վարձակալած պետական տարածքների վարձավճարները չվճարելու գծով ամենամեծ պարտքը հայաստանյան կուսացկություններից կուտակել է կոմկուսը: Իսկ երկրորդը իշխանական կոալիցիան ներկայացնող ՕԵԿ-ն է: Դեկտեմբերի 1-ի դրությամբ կումկուսի պարտքը կազմում է մոտ 8.3 մլն դրամ, ՕԵԿ-ինը` 4 մլն: ՕԵԿ-ը պարտքը կուտակել է Երևանի Տիգրան Մեծ 4 հասցեում 145.9 քառակուսու մետր տարածքի 24 ամսվա, ՀՀԿ-ն` Զաքյան 10 հասցեում գտնվող 145.5 քառակուսի մետր մակերեսով կենտրոնական գրասենյակի 84 ամսվա վարձավճարները չվճարելու արդյունքում: Այսինքն` ՕԵԿ-ը իշխանական կոալիցիայի կազմում ընդգրկվելուց կես տարի անց սկսել է չվճարել վարձակալած պետական տարածքի համար: ՕԵԿ-ից թերթի թղթակցին ասել են, որ երեկվա դրությամբ իրենց կուսակցությունն արդեն մարել է իր ունեցած պարտքերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter