ԲՀԿ-ն պաշտոնյաների վերադասավորում չի նախատեսում
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականը եւ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի` աշխատանքից ազատելու նախագահի հրամանագիրը որեւէ ազդեցություն չեն կարող ունենալ ԲՀԿ-ի քաղաքական հետագա գործունեության վրա:
Ըստ Ն. Զոհրաբյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պաշտոնների վերադասավորումներ չի նախատեսել, եւ առաջիկայում պաշտոնների փոփոխություններ չեն լինի:
Ինչ վերաբերում է վերջին 2 օրերին կոալիցիոն գործընկեր, ՀՀԿ անդամ երկու պաշտոնյաներին պաշտոնանկ անելուն, ապա, Նաիրա Զոհրաբյանի ասելով, երկուսի դեպքում էլ որեւէ պատգամավոր, այդ թվում` ԲՀԿ-ական պատգամավորները մեկնաբանելու խնդիր չունեն:
«Նախարարի դեպքը հանրապետության նախագահի որոշելիք խնդիրն է, իսկ քաղաքապետի դեպքում` նախագահի մամուլի խոսնակը հստակ պարզաբանումներ տվել է»,-ավելացրեց Նաիրա Զոհրաբյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել