HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուժկովի էֆեկտը

Թերթը տեղեկացնում է, որ երեկ կայացել է նաև ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որը տևել է մինչև կեսգիշեր: Ընդ որում, ըստ լավատեղյակ աղբյուրների, այդ նիստում բավական թեժ քննարկում է ծավալվել, քանի որ որոշ ՀՀԿ-ականներ այնքան էլ խանդավառված չեն եղել Տ. Մարգարյանին նաև ապագա քաղաքապետի պաշտոնում տեսնելու հեռանկարով: Ավելին, թերթի տեղեկություններով` երեկ արդեն քննարկվել են քաղաքապետի առաջիկա ընտրություներում այլ թեկնածուների անուններ` ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, «ՀայՌուսգազարդ» ընկերության տնօերն Կարեն Կարապետյանի և Դերենիկ Դումանյանի անունները: Անկախ ամեն ինչից, երեկ տեղի ունցածը կարելի է համարել որպես աննախադեպ և որակական իմաստով նոր քայլ Հայաստանի քաղաքական կյանքում: Գ. Բեգլարյանի հրաժարականով իշխանությունն` ի դեմս Սերժ Սարգսյանի, ցույց տվեց, որ ի վերջո քաղաքական կամք ունի երկրում ամենաթողությանը դիմակայելու համար: Իրականում, Ս. Սարգսյանը ոչ թե պաշտպանեց իր աշխատակազմի ներկայացուցչին` զոհաբերելով քաղաքական թիմի անդամին, ինչպես երեկ փորձ էր արվում ներկայացնել ոմանց կողմից, այլ ցույց տվեց, որ ամեն ինչ սահման ունի: Իհարկե, արդեն երեկ իշխանական շրջանակներում ոմանք խոսում էին «թիմի անդամին զոհաբերելու», «ընկածին խփելու» պարզունակ դատողությունների մասին, սակայն պետության հեղինակության և հասարակայնության համար դա բացարձակապես նշանակություն չունի: Բացառված չէ նաև, որ նույնիսկ ընդդիմությունը տեղի ունեցածը որակի` որպես «ավազակապետության ինքնախժռում»` օգնության ձեռք մեկնելով «զոհերին»: Սակայն, անկախ ամեն ինչից, տեղի ունեցածն առնվազն զսպող նշանակություն է ունենալու մյուս` իրենց ամենակարող զգացող պաշտոնյաների ու իշխանավորների համար: Եվ մնում է միայն հույս հայտնել, որ օրերից մի օր իշխանությունը Հայաստանում կպաշտպանի ոչ միայն պետական ինստիտուտներին ու նրանց աշխատակիցներին, այլ նաև շարքային քաղաքացիներին, որոնցից շատերը ենթարկվում են ավելի սանձարձակ ոտնձգությունների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter