«Ցանկացած պաշտոնյա պետք է ունենա իր պաշտոնին հարիր վարքագիծ»
Կարծում է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը
Ինչպես կոալիցիոն մյուս գործընկերների, այնպես էլ «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքականության վրա ոչ մի անդրադարձ չի ունենա ՀՀԿ-ի երկու պաշտոնյաներին աշխատանքից հեռացնելու հանգամանքը: «Պաշտոնյաները միշտ էլ փոփոխվում են, արտառոց բան չկա»,-«Հետքի» հետ զրույցում ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
Պատգամավորի ասելով` ՕԵԿ-ը իր նախարարների փոփոխություն չի նախատեսում եւ նշում է, որ ընդհանրապես քաղաքական ուժերում փոփոխություններ չեն լինի: «Արդարադատության նախարարի եւ Երեւանի քաղաքապետի պաշտոնանկությունները քաղաքական դաշտի փոփոխության չեն հանգեցնի, քանի որ նախարարին նշանակելու է ՀՀ նախագահը, իսկ քաղաքապետին`ցուցակով մեծամասնությունը կարծում եմ կնշանակի իր հաջորդ թեկնածուին, այլ վերադասավորումներ քաղաքական ուժերի մեջ չեն լինի` ելնելով դե յուրե գործող կարգերից»,- ասում է Հեղինե Բիշարյանը: Հարցին, թե նախկինում էլ պաշտոնյաների կողմից բռնության դեպքեր եղել են, մամուլը բազմիցս անդրադարձել է այդ մասին, ինչո՞ւ այս անգամ Երեւանի քաղաքապետի դեպքում որոշվեց նրան պաշտոնանկ անել, Հ. Բիշարյանը պատասխանեց. «Բայց որտեղի՞ց վերցրիք, որ չեն եղել». - Իսկ պաշտոնյաներ նախկինում հեռացվե՞լ են - Դե ես չգիտեմ, պաշտոնյաներ հեռացվել են, թե չեն հեռացվել, բայց սա, այնուամենայնիվ, ակնհայտ օրինակ է: - Այսինքն` լա՞վ օրինակ է: - Կարծում եմ` ցանկացած պաշտոնյա պետք է ունենա իր պաշտոնին հարիր վարքագիծ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել