«Չորրորդ ինքնիշխանություն». փաստորեն խաբել են
Բանից պարզվում է՝ մետրոյի ուղեվարձի կրկնակի բարձրացումից հետո ֆինանսների նախարարությունն, այնուամենայնիվ, կրճատել է մետրոպոլիտենի սուբսիդավորման գումարները, թեև այն ժամանակ խոստացել էին պահպանել սուբսիդավորման ծավալները:
«ՉԻ» - Առաջին հայացքից մանրուք թվացող այս փաստն իրականում մի շատ հետաքրքիր երևույթ է բացահայտում: Եթե ուղեվարձը բարձրանար, բայց սուբսիդավորումը մնար նույնը, կնշանակեր, որ պետությունն օգնում է մետրոպոլիտենին: Իսկ այս դեպքում ստացվում է, որ պետությունն ինքն իրեն է օգնել. խնայել է բյուջեն, իսկ մետրոպոլիտենի վիճակը մնացել է նույնը:
Պարզ ասած, ուղեվարձը բարձրացնելով՝ պետությունը պարզապես մարդկանց գրպաններից վերցրել է այդ 50-ական դրամները և լցրել ուղիղ բյուջեն (որը պաշտոնյաների հիմնական կերակրատաշտն է), իսկ մետրոն, պատկերավոր ասած, մնացել է «բորդյուրին»:
Բայց զավեշտն այն է, որ այս առթիվ տրտնջում է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Երևի դեռ որևէ մեկը նրան չի ասել. «Չհասկացա, փողի վրա նստած՝ փո՞ղ ես ուզում»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել