HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գործարար միջավայրի բարելավման համար

Մինչև 1500 քմ մակերես ունեցող շինությունների համար բնապահպանական փորձաքննություն անցկացնելու պահանջը վերացել է

ՀՀ կառավարության ընդունած մոտ մեկ տասնյակ որոշումներ բխում են ՀՀ նախագահի նախընտրական ծրագրից և մի շարք այլ փաստաթղթերից, որոնցում ընդգծվել է գործարար միջավայրի հրատապ բարելավման անհրաժեշտությունը, որի համար պետք է իրականացնել արագ բարեփոխումներ։

Դրանց շնորհիվ պետք է զգալիորեն բարձրանա Հայաստանի գլոբալ մրցունակությունը և բարելավվի երկրի դիրքը համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը 2012» դասակարգման մեջ։ Այդ նպատակով հավանություն է տրվել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրին, նախկինում ընդունված որոշումների մեջ կատարվել փոփոխություններ, ուժը կորցրած ճանաչվել մի շարք որոշումներ, վերացվել է մինչև 1500 քառ. մետր մակերես ունեցող շինությունների համար բնապահպանական փորձաքննություն անցկացնելու պահանջը, իսկ բնապահպանական փորձաքննության համար պահանջվող առավելագույն ժամկետ սահմանվել 15 օրը։ Այս համատեքստում կառավարությունը հավանություն է տվել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ ընդունված որոշումների և առաջարկվող օրինագծերի փաթեթը մեծապես պարզեցնում է գործարար միջավայրը և էական դրական ազդեցություն կունենա դրա ցուցանիշների վրա։ Փաստաթղթերը մշակվել են բոլոր նախարարությունների և գերատեսչությունների մասնակցությամբ և առաջիկա վեց ամսում պետք է տան առաջին արդյունքները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter