Հատկացումներ` սփյուռքի, տրանսպորտի և կապի նախարարություններին
Կառավարության այսօրվա նիստում վերաբաշխում է կատարվել ՀՀ 2010թ. պետբյուջեում, փոփոխություն` նախկին որոշումներից մեկում և 16,912.0 հազար դրամ հատկացրել ՀՀ սփյուռքի նախարարությանը։ Այդ գումարով «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի համար ձեռք են բերվելու ավտոմեքենա, համակարգչային և տեսագրման տեխնիկա, գրասենյակային գույք և այլն։
Նույն ընթացակարգով գործադիրը Հայաստանում թվային տախոգրաֆի համակարգի ստեղծման և ներդրման աշխատանքների ձեռքբերման նպատակով իր պահուստային ֆոնդից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացրել է 133600.0 հազար դրամ։ Ակնկալվում է, որ որոշումը հնարավորություն կտա բարձրացնել ՀՀ-ում և ՀՀ-ի տարածքից իրականացվող միջպետական բեռնափոխադրումների անվտանգությունը և այն համապատասխանեցնել միջազգային չափանիշներին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել