HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրությունը դժգոհ է նոտարների աշխատանքից

Օրակարգում են դատաիրավական բարեփոխումները

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքի նախագծին, որի մշակման հիմք է հանդիսացել ՀՀ նախագահի կարգադրությամբ հաստատված դատաիրավական բարեփոխումների 2009-2011թթ. ռազմավարական գործողությունների ծրագրի 1.1 կետը։

Դրանով նախատեսվում է կատարելագործել դատավորների նշանակման ներկայիս ընթացակարգը, կատարելագործել արդարադատության խորհրդի գործունեության սկզբունքները, ինչպես նաև վերանայել պիտանիության ու առաջխաղացման ցուցակների ձևավորման ընթացակարգերը։ Միաժամանակ նախագիծը համահունչ է ՀՀ կառավարության հաստատած հակակոռուպցիոն ռազմավարությանը։ Կառավարության հավանությանն են արժանացել «Նոտարիատի մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենքներում և ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը, որոնցով հստակեցվում են նոտարի կարգավիճակը, հյուպատոսական հիմնարկի ղեկավարի կողմից կատարվող նոտարական գործարքներին վերաբերող դրույթները, ինչպես նաև տիրապետող ժառանգների կարգավիճակը։ ՀՀ վարչապետը կարևորել է առաջարկվող փոփոխությունները, քանի որ մեր հանրությունը դժգոհ է նոտարների աշխատանքից։ Ոլորտը վերածվել է փակ համակարգի, խոչընդոտվում է նոր կադրերի մուտքը։ Օրենքի առաջարկվող նախագիծը ազատականացնում է բնակչության համար կարևոր նոտարական գործառույթները։ Նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter