Դերենիկ Դումանյանի թեկնածությունը քննարկվո՞ւմ է
Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը քաղաքապետի պաշտոնում ՀՀԿ-ի միակ թեկնածուն չէ: «Հրապարակին» հասած տեղեկություններով` նախագահականում քննարկում են նաև ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար, առողջապահության ինստիտուտի տնօրեն Դերենիկ Դումանյանի թեկնածությունը, որը նախկինում առողջապահության փոխնախարար է եղել: Տարոն Մարգարյանին շատ երիտասարդ են համարում:
Ի դեպ, «Հրապարակի» տեղեկություններով` նախօրեին ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած հավաքի ժամանակ, որին, ըստ որոշ տեղեկությունների, մասնակցել է նաև Գագիկ Բեգլարյանը, քննարկվել է Տարոն Մարգարյանի թեկնածությանը սատարելու հարցը: Ասել է թե` օլիգարխիան կողմ է Տարոնին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել