
Երեկ «ՀԺ»-ն տեղեկություն ստացավ, որ Երևանի հաջորդ քաղաքապետը կարող է լինել ոչ թե ներկայումս քաղաքապետի պաշտոնակատար, փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը, այլ Հայռուսգազարդի ղեկավար Կարեն Կարապետյանը: Կարապետյանը Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակի 5-րդ տեղում էր, և ըստ շրջանառվող խոսակցությունների` նրան Երևանի քաղաքապետ նշանակելու քաղաքական որոշումն արդեն կայացվել է:
Երեկ հայտնի դարձավ նաև, որ Տարոն Մարգարյանի որոշմամբ դեկտեմբերի 13-ին գումարվելու է Երևանի ավագանու արտահերթ նիստ` քաղաքապետի ընտրությունների ժամկետը սահմանելու հարցով:
Իսկ Երևանի նախկին քաղաքապետ Բեգլարյանի պաշտոնանկության հարցը շարունակում է քաղաքական և հասարակական շրջանակների քննարկման թիվ 1 թեման մնալ: Հավաստի տեղեկություններ կան, որ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին, որը օգնել էր Բեգլարյանին հանդիպել Արամ Կանդայանի հետ, նախագահական նստավայրում բոյկոտ են հայտարարել. նրա տեղակալ, Ս.Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի մարդիկ այնպիսի մթնոլորտ են ստեղծել, որ Կարապետյանը հրաժարական տա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել