
Բանից պարզվում է` մինչև եկող տարվա մարտի 1-ը Հայաստանում շահագործվող ավտոմեքենաներում տեղադրված գազի բալոնները նույնպես պիտի առանձին տեխզննում անցնեն և կտրոն ունենան, որը նույնպես պետք է փակցվի ավտոմեքենայի դիմապակուն:
«ՉԻ» - Հարց է ծագում. իսկ ինչո՞ւ չի կարելի ավտոմեքենաների ընդհանուր տեխզննման ժամանակ «տեխզննել» նաև գազի բալոնները: Պատասխան. որովհետև այս տարբերակով հնարավորություն է ստեղծվում վարորդներից լրացուցիչ գումարներ պոկել:
Եվ ընդհանրապես, իշխանությունները ճիշտ կանեն, եթե զարգացնեն այս մարտավարությունը և առանձին տեխզննման ենթարկեն ավտոմեքենաների ղեկերը, դռների բռնակները, ամրագոտիները, մոխրամանները և (որ ամենակարևորն է) հայելուց կախված «եղևնիները»: Համաձայնվեք` բյուջետային մուտքերն ահագին կավելանան:
Հետագայում կարելի է տեխզննման ենթարկել նաև «ավտոտրանսպորտային միջոցը շահագործողի» կոշիկները, հեռախոսը, կրակայրիչը և այլն: Վերջին հաշվով, հո չե՞նք կարող մաշված կոշիկներով «եվրոպական ընտանիքի լիարժեք անդամ» դառալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել