HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայորին ազատազրկեցին ընդամենը 3 տարով

Սյունիքի մարզի Գորիսի դատարանի դատավոր Համլետ Դավթյանի դատավճռով N զորամասի մայոր Սասուն Գալստյանը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման: Այդպիսով Ս.Գալստյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ 375 հոդվածի 1-ին մասով (իշխանության չարաշահում, իշխանության գերազանցում կամ իշխանության անգործություն): Հիշեցնենք, որ սեպտեմբերին ինտերնետում հայտնվել էր տեսահոլովակ, որում կիսամերկ սպան ծաղրուծանակի էր ենթարկում երկու զինվորի, նրանց վրա ջուր էր լցնում և հարվածում գլուխներին: Տեսահոլովակի հայտնվելուց անմիջապես հետո պաշտպանության նախարարությունը վրդովմունք էր հայտնել նման տեսահոլովակի հրապարակման առնչությամբ և համոզմունք հայտնել, որ տեսագրությունը կեղծ է: Սակայն այնուհետև անցկացվել է հետաքննություն, որի ընթացքում պարզվել էր դրա իսկությունը, ինչպես նաև գործող անձանց անունները: N զորամասի մայոր Սասուն Գալստյանն անսթափ վիճակում ծեծի է ենթարկել նույն զորամասի սերժանտ Գարիկ Հարությունյանին և շարքային Բակուր Եղիկյանին: Զինվորները ճանաչվել են տուժած: Հեռախոսը, որով նկարահանվել է զորամասի հրամկազմի ներկայացուցչին վարկաբեկող հոլովակը, կցվել է գործին որպես իրեղեն ապացույց: Հոլովակը նկարահանած զինվորը, ինչպես նաև նրա հայրն ու եղբայրը, ում օգնությամբ հոլովակը հայտնվել է ինտերնետում, հարցաքննվել են: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 19-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter