Կամո Արեյան. «Ոչ մի ընտանիք դրսում չի մնալու»
Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ այսօր քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանն ընդունեց Մաշտոցի պողոտայի թիվ 52 և 54 շենքերի և Կորյունի փողոցի թիվ 21 և 21ա շենքերի միջև գտնվող մասնավոր տներում նոյեմբերի 24-ին բռնկած հրդեհից տուժած 14 ընտանիքի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էին նաև քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը:
«Երևանի քաղաքապետը հանձնարարել է ձեզ տեղեկացնել, որ ոչ մի ընտանիք դրսում չի մնալու, այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Ամբողջությամբ կուսումնասիրվի և անհատական լուծում կտրվի բոլոր ընտանիքների խնդիրներին»,- ասաց Կամո Արեյանը:
Բնակիչները նշեցին, որ կան առավել ծանր վիճակում գտնվող ընտանիքներ, որոնք կորցրել են ամեն ինչ, անգամ հագուստի հետ կապված խնդիրներ ունեն: Երևանի քաղաքապետի տեղակալը վստահեցրեց, որ առաջնահերթ լուծում կտրվի առավել կարիքավոր ընտանիքների խնդիրներին: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել