Թունավորվել են լողավազանում քլորից
Դեկտեմբերի 8-ին` ժամը 16:30-ի սահմաններում, տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացու փողոցի 1-ին նրբանցքում գտնվող Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանում տեղի է ունեցել քլորից թունավորման դեպք: Դրա հետևանքով 2002 թ. ծնված Աշոտ և 2004 թ. ծնված Էդուարդ Սիմոնյանները, 2005 թ. ծնված Արշակ Ղամբարյանը, 2005 թ. ծնված Ալեքսանդր Կարապետյանը և 2006 թ. ծնված Վահրամ Ներսիսյանը հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ 2003 թ. ծնված Ջանիկ Եսայանը, 1996 թ. ծնված Մանուկ Մինասյանը, 1997 թ. ծնված Արման Ղանդիլյանը և 1996 թ. ծնված Արշակ Մարգարյանը` «Մուրացան» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Այս մասին հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել