«ԲԻՍ-1» բարդության աստիճանի հրդեհ` «Քալանթար խանութում»
Այսօր` ժամը 05:30-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Քոչարյան փողոցի թիվ 14 հասցեում գտնվող «Քալանթար» խանութում: Դեպքի վայր է մեկնել Երևան քաղաքի հատուկ փրկարարական ջոկատի 3 մարտական հաշվարկ: Ժամը 06:24-ին հայտարարվել է հրդեհի «ԲԻՍ-1» բարդության աստիճան, որից հետո օգնության է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի մասին տեղյակ են պահվել Երևան քաղաքի հատուկ տեսչության 1-ին կարգի մասնագետ Խ.Բաբայանը և էլ.ցանցի դիսպետչեր Դարբինյանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:52-ին, մարվել` 07:15-ին: Խանութի 100 քմ. տարածքում այրվել են գույք և սննդամթերք: Այս մասին հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել