HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարեցների նկատմամբ խտրականությունը և հասարակությունից դուրս մղումը դեռ գոյություն ունեն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը Տարեցների միջազգային օրվա առթիվ

Հաջորդ տարի կլրանա տասը տարին, ինչ ընդունվել է Մադրիդյան Տարիքային հարցերի մասին գործությունների ծրագիրը: Այս տարվա Տարեցների միջազգային օրվա թեման է «Մադրիդ + 10-ի մեկնարկը. գլոբալ տարեցության աճող հնարավորություններն ու մարտահրավերները»: Սա նշանավորում է այս գալիք տարեդարձը:

Այս տարի մենք նաև նշում ենք Տարեց մարդկանց մասին ՄԱԿ-ի որդեգրած սկզբունքների 20-ամյակը: Այս հիմնական սկզբունքները՝ անկախություն, մասնակցություն, խնամք, ինքնադրսևորում և արժանապատվություն, և պահպանում են տարեց մարդկանց իրավունքները, և տալիս են մեզ այն նպատակները, որոնց համար մենք աշխատում ենք:

Տարեց մարդկանց մոտավորապես երկու երրորդը ապրում է զարգացող երկրներում, մինչդեռ նրանք լայնորեն դուրս են թողնվում գլոբալ, տարածաշրջանային և ազգային զարգացման օրակարգերից:

Երբ միջազգային համայնքը պատրաստվում է կայուն զարգացմանը և ցանկանում զարգացման օրակարգ հաստատել ապագայի համար, շատ կարևոր է, որ տարեց մարդկանց կարիքները և ներդրումները հաշվի առնվեն: Տարեց մարդիկ շատ հզոր և կարևոր ներդնողներ են հասարակության զարգացման և կայունության համար, և ավելի շատ բան կարելի է և պետք է արվի՝ նրանց ներուժը օգտագործելու համար:

Վերջին տասնամյակի ընթացքում տարիքային հարցերին վերաբերող ազգային գործողությունների պլանների ձևավորման մեջ մեծ առաջընթաց է նկատվել՝ ներառյալ ոչ ներդրումային կենսաթոշակների հայտնվելը որոշ զարգացող երկրներում:

Այնուամենայնիվ, խտրականությունը և հասարակությունից դուրս մղումը շարունակում են գոյություն ունենալ: Այս հիմնահարցերը առաջնային են Գլխավոր ասամբլեայի վերջերս հիմնադրած, տարիքային հարցերի հետ կապված բաց աշխատանքային խմբում:

Տարեց մարդկանց գլոբալ զարգացման տարելիցները հիշատակելիս թույլ տվեք անցնել Մադրիդյան գործողությունների պլանի լիակատար իրականացմանը: Ներկայիս ֆինանսական միջավայրում մենք պետք է հետևողական լինենք, որ ապահովված լինեն հասարակական պաշտպանության ու երկարաժամկետ խնամքի տրամադրումը, ինչպես նաև հանրային առողջապահության մատչելիությունը տարեցներին:

Տարեցների միջազգային այս օրը ես կոչ եմ անում կառավարություններին և համայնքներին ամենուր ավելի շատ հնարավորություններ ընձեռել տարեց բնակչությանը:

Մեկնաբանություններ (1)

Varaz Syuni (Amsterdam)
Hayastany uzhex u ZARGATSOX erkir karox e darnal MIMIAYN ayn depkum erb vor erkrum BOLOR tesaki discriminatian BOLOR tesaki mardkants nkatmamb (nayev ORENKI uzhov) dadaretsvi/ORENKOV patzhvi..........Hayastany ays arumov karox e darnal (yezaki) ORINAK mijin arevelkum - S300/400-its el SHAT aveli hzor zenk.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter