HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեկտեմբերի 10-ը Արցախի անկախության հանրաքվեի եւ Սահմանդրության օրն է

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ: Թանկագին հայրենակիցներ, Դեկտեմբերի 10-ի երկտոնը արցախյան անկախ պետականության համար ամենակարեւոր եւ խորհրդանշական իրադարձություններից է: 1991 եւ 2006 թվականների այս օրը մեր ժողովուրդը, հանդիսանալով իր իսկ կողմից ստեղծված պետության ինքնիշխանության գերագույն կրողը, հանրաքվեների միջոցով արտահայտեց Արցախն անկախ ու ազատ տեսնելու, հայրենի երկիրը շարունակաբար ամրապնդելու իր կամքն ու վճռականությունը: Բախտորոշ այդ հանրաքվեները ձեւավորել են մեր պետականության կառուցման փիլիսոփայությունը, որի հիմքում են ժողովրդավարությունը, սոցիալական հզոր համակարգը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը եւ, իհարկե, ազատությունն ու անկախությունը: Այդ բացառիկ գաղափարներն ու արժեքները հաստատուն են եւ անփոփոխ մեզ համար: Մենք երբեք չենք հրաժարվի մեր ընտրած ճանապարհից: Համոզված եմ՝ Արցախի Հանրապետության անկախությունն անպայման կճանաչվի միջազգային հանրության կողմից, քանի որ մեր երկրի ծնունդն ու գոյությունն ամբողջովին համապատասխանում է միջազգային իրավունքների նորմերին եւ հիմնարար սկզբունքներին: Այս կարեւորագույն տոնի առթիվ Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter