Կիբեռահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագրի նախագիծը հավանության է արժանացել
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն Հայաստանի կիբեռահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագրի վերաբերյալ: Խորհրդակցությունը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է Հայաստանի Հանրապետությունում կիբեռահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագրի նախագիծը: Մասնավորապես, փաստաթղթում ներկայացված են կիբեռահաբեկչության դեմ պայքարի պետական քաղաքականության հիմնական ուղղություններն ու միջոցառումները:
Խորհրդակցության մասնակիցներն ընդգծել են, որ ներկայացված նախագծում անհրաժեշտ է ներառել շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների և ներկայացուցիչների առաջարկությունների ու դիտողությունները:
Խորհրդակցության մասնակիցները հավանության են արժանացրել ՀՀ-ում կիբեռահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագրի նախագիծը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել