HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդու իրավունքների պաշտպանությունը մեզանում անբավարար վիճակում է

Այսօր աշխարհի առաջադեմ երկրները նշում են Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Օրվա խորհուրդը մեզ պարտավորեցնում է ոչ միայն ավելի հետևողական լինել մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված պայքարում, այլև երախտագիտությամբ վերհիշել բոլոր նրանց, ովքեր զոհվեցին կամ տուժեցին Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարումների դեմ մարտնչելիս: 1948թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքները Հայաստանի անկախացումից հետո նույնպես ամրագրվեցին ՀՀ Սահմանադրությունում: Բայց ցավալի իրողություն է այն, որ առայժմ անհատի իրավունքները մեզանում պաշտպանված չեն, և մայր Օրենքում դրա ամրագրումը կրում է սոսկ ձևական բնույթ: Քաղաքացիական հասարակության կայացման կարևորագույն պայմաններից մեկը թերևս տվյալ պետությունում մարդու իրավունքների պաշտպանության իրական վիճակով է պայմանավորված, ինչը, ցավոք, մեզանում անբավարար վիճակում է: Հայրենի բանտախցերում քաղբանտարկյալների առկայությունը մարդու իրավունքների փաստացի գնահատականն է Հայաստանում, ինչը նաև մեր պետության ամոթն է ու ժողովրդավարության կայացման գլխավոր խոչընդոտներից մեկը: «Ժառանգությունը» համոզմունք է հայտնում, որ Հայաստանում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության գործում իրական ժողովրդավարության հաստատումը և քաղաքացիական հասարակության ձևավորումը այլընտրանք չունեն, և իր բոլոր հնարավորություններով նպաստելու է մեր հայրենիքում Մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության կայացմանը: «Ժառանգություն» կուսակցություն 10 դեկտեմբերի 2010թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter