
ԱԺ ԲՀԿ-ական արդեն նախկին պատգամավոր Արևիկ Պետրոսյանի փոխարեն, «168 ժամ»-ի տեղեկություններով, ԱԺ պատգամավոր է դառնալու «Հայրապետյան եղբայրներ», «Եվրոմոթորս» և այլ ընկերության սեփականատեր Հայրապետ Հայրապետյանը` «BMW-ի Հայրոն»:
Ա.Պետրոսյանը դեկտեմբերի 8-ին նշանակվել է ՍԴ անդամ: Հ.Հայրապետյանը ԲՀԿ համամասնական ցուցակում զբաղեցնում է 41-րդ հորիզոնականը: Նրանից առաջ ցուցակում կա ևս 3 հոգի` դերասան Գուժ Մանուկյանը, ԱԺ աշխատակից Արթուր Թամազյանը և «Մասիս մսամթերք» ընկերության տնօրեն Տիգրան Ստեփանյանը: Սակայն վերջիններս, ԲՀԿ-ին մոտ կանգնած «168 ժամ»-ի աղբյուրի փոխանցմամբ, պետք է հրաժարականի դիմում ներկայացնեն կամ արդեն ներկայացրել են:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը, սակայն, «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ նոր պատգամավորի թեկնածուի հարցը դեռևս չեն քննարկել:
2007թ. ԱԺ ընտրությունների ժամանակ Հ.Հայրապետյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրել էր իր թեկնածությունն Արաբկիր համայնքում, սակայն չէր ընտրվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել