Քեթրինի Միհրանին կազատեն աշխատանքից
Չնայած նա ընդլայնում է իր բիզնեսի տիրույթները
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանն այն պաշտոնյաների ցանկում է, որոնք պետք է հրաժեշտ տան զբաղեցրած պաշտոններին` «էթիկայի նորմերի» խախտումների համար:
ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանին` Քեթրինի Միհրանին են պատկանում «Քեթրին գրուպ» ընկերությունը, որը զբաղվում է ցիտրուսային մրգերի ներկրմամբ, «Քեթրին» տաքսի ծառայությունը, «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցը, «Գրիառ» ռեստորանը: Բացի սրանից` «Քեթրին գրուպ» ընկերությունը «Humana» գերմանական հայտնի բրենդի ներկայացուցիչն է Հայաստանում: Ըստ «ՉԻ»-ի տեղեկությունների` վերջերս Քեթրինի Միհրանը համալրել է իր բիզնեսը. մասնավորապես, հենց նա է Հայաստանում ներկրում «BYD» չինական ավտոմեքենաները: Նախորդ տարի Քեթրինի Միհրանի «ջանքերով» Հայաստանը համարվեց բանան արտահանող երկիր: Որպեսզի բանան ներկրելիս վերջինս չվճարեր ավելացված արժեքի հարկ, նա ապրանքը փաստաթղթերում ձևակերպում էր որպես վերամշակվող կամ էլ արտահանվող (ներկրում է, ապա արտահանում) ապրանքատեսակ: Պետական հանցագործությունը` մի կողմ, բայց էթիկայի նորմերը խախտելու` տվյալ պարագայում մարդ ծեծելու համար Քեթրինի Միհրանը կազատվի աշխատանքից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել