HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լինդբլադին կփոխարինի Ֆիշերը

Երեկ Փարիզում գումարվելու էր ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որի օրակարգում, ըստ ԵԽԽՎ կայքէջի, 7-րդ հարցը Հայաստանի հարցով նոր համազեկուցողի ընտրությունն է` Գորան Լինդբլադի փոխարեն: ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության թե իշխանական, թե ընդդիմադիր պատգամավորները «Առավոտին» վստահեցրել էին, թե չգիտեն` ով է նոր համազեկուցողի թեկնածուն: ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրության ղեկավար Դավիթ Հարությունյանը երեկ` նիստից հետո, պատասխանելով «Առավոտի» հարցերին, ասաց, որ նոր համազեկուցող Ակսել Ֆիշերն ազգությամբ գերմանացի է: Նոր համազեկուցողի հետ հայաստանյան պատվիրակության շփումը երեկ շատ կարճ է եղել: «Ես ընդամենը շնորհավորեցի նրան»,- ասաց Դավիթ Հարությունյանը: Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում հայաստանայն խորհրդարանական ընդդիմությունը ներկայացնող պատգամավոր Արմեն Ռուստամյանը ընդդիմության անունից խնդրել է, որ իրենց ներկայացրած «Ընտրական օրենսգրքի» նախագիծը ևս ուղարկվի Վենետիկի հանձնաժողով` մոնիտորինգի հանձնաժողովի անունից: Որոշվեց, որ կուղարկվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter