Թունավորում Հովտամեջում. 6 մարդ տուժել է, մեկը` մահացել
Երեկ` ժամը 13:10-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Հովտամեջ գյուղի բնակիչներ՝ 1983 թ. ծնված Յուրիկ Նավասարդյանը, 1962 թ. ծնված Գևորգ Ն.-ն, 1973 թ. ծնված Գայանե Ա.-ն, 1964 թ. ծնված Խորեն Ն.-ն, 1979 թ. ծնված Կարեն Մ.-ն, 1990 թ. ծնված Սուրեն Ն.-ն և Վարդան Ս.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 12.00-ի սահմաններում, իր ջերմոցում աշխատելիս Յուրիկ Նավասարդյանը թունավորվել է: Նրան օգնության են հասել վերը նշված անձինք, որոնք նույնպես թունավորվել են և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ Յուրիկ Նավասարդյանը, դժբախտաբար, մահացել է:
ՀՀ ոստիկանության կայքը հայտնում է, որ թունավորման պատճառները պարզվում են: Կատարվում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել