HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոչ են անում «կոաքսիլը» ևս ներառել հսկման ենթակա թմրամիջոցների և հոգեմետ դեղերի ցանկում

Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած նիստի ընթացքում ՀՀ կառավարությունը մի շարք դեղամիջոցներ, որոնցից հնարավոր է տնային պայմաններում թմրադեղեր պատրաստել, մտցրել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ցանկ, ինչը հնարավորություն կտա կանոնակարգել վերջիններիս շրջանառությունը։ Այդ դեղամիջոցներն են «թիանեպտինը», «տրոպիկամիդը», «պրեգաբալինը» և «սեդալգինը»։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով` վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր են ստացվել խնդրո առարկայի վերաբերյալ, ուստի առաջացել է վտանգավոր այս երևույթը կանխելու կամ գոնե նվազեցնելու ուղղությամբ արդյունավետ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն։ Հայաստանի երիտասարդ քաղաքական գործիչների միությունը, որը դեկտեմբերի 1-ին ահազանգել էր հիմնախնդրի վերաբերյալ, ողջունում է ՀՀ Կառավարության որոշումը: Կառույցը դիմել էր կառավարությանը` խնդրելով քայլեր ձեռնարկել, որ վտանգավոր այդ դեղորայքն այլևս ազատ չվաճառվի դեղատներում և ներառվի հոգեմետ դեղերի այն ցուցակում, որը ենթակա է պետական հսկողության: Այնուամենայնիվ, նշում ենք, որ կառավարության կողմից վերը նշված դեղերի ցանկը ամբողջական չէ. դրանց թվին պետք է ավելացվի նաև «կոաքսիլ» կոչվող դեղը, որը սահմանվում է որպես հակադեպրեսանտ: Այն համարվում է թմրամիջոց պատրաստելու համար հիմնական միջոց և ավելի ուժեղ հոգեմետ կախվածության մեջ է գցում մարդուն, քան իսկական թմրանյութերը: Որոշ այլ նյութերի հետ խառնված «կոաքսիլը» դառնում է մահացու թմրամիջոց հատկապես երիտասարդության համար: Կոչ ենք անում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ կառավարությանը այս դեղամիջոցը ևս ներառել ՀՀ-ում հսկման ենթակա թմրամիջոցների և հոգեմետ դեղերի ցանկում: Հայաստանի երիտասարդ քաղաքական գործիչների միություն 11 դեկտեմբերի, 2010թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter