«Հրապարակ».Գյուղնախարարի երկրորդ քայլը
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ՀՀ պետական ագրարային համալսարանին հատկացրել է գյուղնախարարի անվան 2 կրթաթոշակ, որոնք կտրվեն լավագույն արդյունքներ և առաջադիմություն ցուցաբերած մարզաբնակ ուսանողներին:
Նշենք, որ ուսումնական ասպարեզում սա նախարարի երկրորդ ուշագրավ քայլն է: Առաջինն այն էր, որ նա փոխնախարար նշանակեց Ագրարային համալսարնի ուսխորհրդի նախագահ Ռոբերտ Մակարյանին:
Նախօրեին Ագրարային համալսարանում դասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ Կարապետյանը, հիշեցնելով այդ նշանակումը, հավաստիացրել է, որ դա իր որոշումն է եղել, ոչ ոք իրեն չի պարտադրել ընտրության հարցում:
Իսկ թե կոնկրետ ինչն է դարձել այդ ընտրության չափանիշը, առավել ևս, որ հեռացվածները փորձառու ու վաստակաշատ փոխնախարարներ էին, այդ մասին ոչինչ չի ասել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել