HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոչ են անում անմիջապես ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին

Human Rights House Foundation միջազգային կազմակերպությունը ազատազրկման մեջ գտնվող լրագրող Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ նամակ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ Արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանին եւ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Ստորեւ ներկայացնում ենք նամակը. «Human Rights House Foundation-ի անդամները լրջորեն անհանգստացած են քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի վրա կատարված վերջին հարձակումներով եւ կոչ են անում Հայաստանի իշխանություններին անմիջապես ազատ արձակել նրան: Նիկոլ Փաշինյանը` 35 տարեկան, «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն է եւ ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ, ով դատապարտվել է իր քաղաքական հայացքների համար: 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո նա մասնակցել է ընդդիմության կողմից կազմակերպված 2008 թվականի մարտի 1-2-ի ցույցերին եւ հանրահավաքներին: Իշխանություննրը դաժանաբար ցրել են հանրահավաքները եւ օգտագործել անհամաչափ ուժ, ինչը 10 մահվան եւ ավելի քան 130 վիրավորների պատճառ է դարձել: Փաշինյանը մեղադրվել է 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո կատարված դեպքերի ժամանակ իշխանությունների դեմ բռնություն հրահրելու եւ զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter