Դրամաշնորհ` Խոսրովի ծրագրին
ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում բնապահպանության նախարար պարոն Արամ Հարությունյանի և Կովկասի Բնության Հիմնադրամի գործադիր տնօրեն պարոն Դեյվիդ Մորրիսոնի միջև:
Հանդիպմանը քննարկվել է`
1. Խոսրովի ծրագրին դրամաշնորհ հատկացնելու վերաբերյալ քառակողմ Հուշագիր- Համաձայնագրի կնքումը,
2. Կովկասի Բնության Հիմնադրամի կողմից հատկացվող ֆինանսական միջոցների հաշվին Հայաստանում 2010-2014թթ իրականացվող ծրագրերը,
3. Կովկասի Բնության Հիմնադրամի հնարավորությունների ընդլայնման խնդիրները` Հիմնադրամի ֆինանսական օժանդակությունըընդլայնելու տեսակետից, այդ թվում`
ա/ համատեղ աշխատանք մասնավոր հատվածի հետ մասնավորապես` հիմնադրամի համալրմանը նպատակաուղղված հարցերում,
բ/ հիմնադրամի համալրման նպատակով համագործակցությունը սփյուռքահայության հետ,
գ/ համագործակցություն դոնոր երկրների ներկայացուցիչների հետ մասնավորապես` հանդիպման կազմակերպումը դոնոր երկրի ներկայացուցիչների հետ ՀՀ Խոսրովի պետական արգելոցում:
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը կարևորեց այս հանդիպումը և հույս հայտնեց, որ համագործակցությունը մասնավոր հատվածի, միջազգային կառույցի և այլ դոնոր երկրների հետ կտա իր նշանակալի արդյունքները Կովկասի Բնության Հիմնադրամի գործունեությունը Հայաստանում առավել արդյունավետ դարձնելու նպատակով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել