HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առգրավվել է ավելի քան 3 կգ թմրանյութ

Դեկտեմբերի 11-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է Երևանի օդանավակայանով, տարանցիկ ճանապարհով թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման փորձ: Օտարերկրյա երկու քաղաքացու ուղեբեռի կրկնակի զննությամբ հայտնաբերվել է «մետամֆետամին» տեսակի ծանր թմրամիջոց, որը թաքցված է եղել ճամպրուկի թաքստոցում, իսկ Մեղրիի հսկիչ-անցագրային կետով փախուստի փորձ կատարելիս ձերբակալվել է վերոհիշյալ հանցագործության կազմակերպիչը, որի մոտ հայտնաբերվել է նույնատիպ թմրամիջոց: «Զվարթնոց» օդանավակայանում և «Մեղրի» հսկիչ-անցագրային կետում առգրավվել է 3 կգ 680 գրամ ընդհանուր քաշով «մետամֆետամին» տեսակի թմրամիջոց: Հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը կատարում է ԱԱԾ քննչական վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter