HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Գլաս Ուորլդ Քամփնի» ընկերություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Գլաս Ուորլդ Քամփնի» ընկերության Բյուրեղավանի ապակե տարաների գործարան: Հանրապետության ղեկավարը շրջայց է կատարել գործարանում, ծանոթացել «Գլաս Ուորլդ Քամփնի» ՓԲԸ-ի նոր արտադրության հիմնման, ինչպես նաև ներդրումային ու զարգացման հետագա ծրագրերին: Շրջայցի ժամանակ հանրապետության ղեկավարին ներկայացվել է, որ ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով և հոսքագծերով վերազինված գործարանի արտադրանքի 52 տոկոսն արտահանվում է արտերկիր, իսկ մնացած արտադրանքը սպառվում է ներքին շուկայում: Դեռևս 2004թ. Արզնու Բյուրեղապակու գործարանի հիմքի վրա ստեղծված «Գլաս Ուորլդ Քամփնի» ընկերության արտադրանքը մատակարարվում է ՀՀ տարածքում գործող գրեթե բոլոր գյուղմթերք վերամշակող, ինչպես նաև ոգելից և ոչ ոգելից խմիչքներ արտադրող ընկերություններին: Ընդգծվել է, որ գործարանի վերագործարկման  արդյունքում զգալիորեն նվազել է ապակե տարաների ներկրումը Հայաստանի Հանրապետություն: Անդրադառնալով «Գլաս Ուորլդ Քամփնի» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրերին` նշվել է, որ «Զարգացման Եվրասիական Բանկի» ֆինանսավորմամբ, «Գլաս Ուորլդ Քամփնի» ՓԲԸ-ն մինչև 2012թ.  նախատեսում է ստեղծել նոր  արտադրություններ, որոնք տեղակայված կլինեն Բյուրեղավանում և Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում. Ղազարավանում կառուցվելու է աղբյուրի ջրի նոր ֆիլտրացման կայան, իսկ Բյուրեղավանում կազմակերպվելու է ջրի շշալցման արտադրությունը: Ինչպես տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը, Բյուրեղավանում, որտեղ Ընկերությունն ունի բազմաթիվ չօգտագործվող արտադրական կառույցներ, նախատեսվում է վերագործարկել նոր արտադրամասեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter