HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոկտեմբերի 1-ից 2-ը Հայաստանը կմիանա «Եվրոպական ժառանգության օրերին»

Հոկտեմբերի 1-ից 2-ը Հայաստանը 6-րդ անգամ կմիանա «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին, որը կանցկացվի «Գրավոր ժառանգություն» խորագրի ներքո: Թեմայի ընտրությունը պայմանավորված է 2012 թ. նախանշված երկու կարևոր մշակութային իրադարձությամբ՝ Հայ գրատպության 500-ամյակով և ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելով:

Հայաստանի ողջ տարածքում կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ: 24 թանգարանում, 10 հուշարձանի տարածքներում և բազմաթիվ այլ վայրերում կբացվեն ցուցադրություններ, կանցկացվեն դասախոսություններ:

Միջոցառումների ծրագիրը ներառում է այցելություններ այն հուշարձաններ ու վայրեր, որտեղ պատմականորեն ձևավորվել ու գործել են հայ գրչության ու կրթամշակութային կենտրոններ, միջնադարյան գրադարաններ ու համալսարաններ: Մասնավորապես, Նորավանքում, Հերմոնի վանքում, Գոշավանքում, Շատինավանքում կկազմակերպվեն ցուցադրություններ և դասախոսություններ:

Ավանդաբար միջոցառումն անցկացվում է երկու օր, սակայն բազմաբնույթ միջոցառումների առատությունը հնարավորություն է ընձեռում օրերն անցկացնելու հոկտեմբերի առաջին տասնօրյակում:

Եվրոպական ժառանգության օրերի փակման արարողությունը տեղի կունենա Հին Գորիս բնակատեղիում հոկտեմբերի 9-ին:

Հայաստանում «Եվրոպական ժառանգության օրերն» անցկացվում են ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանում Եվրամիության պատվիրակության աջակցությամբ:

Եվրոպական մշակութային կոնվենցիային միացած շուրջ 50 երկիր այս տարի արդեն 26-րդ անգամ է մասնակցում Եվրախորհրդի և Եվրահանձնաժողովի կողմից իրականացվող «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին:

Հայաստանում անցկացվող «Գրավոր ժառանգություն» ծրագրին կարելի է ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter