HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ըստ Ա. Մինասյանի` 2011-ին արտագաղթի նոր հոսք կլինի

«2010թ. կառավարությանը չհաջողվեց մեղմել տնտեսական ճգնաժամի հետեւանքները: Եթե դիտարկենք կենսամակարդակի տեսանկյունից, պետք է արձանագրենք, որ շարունակում է անկում ապրել բնակչության կենսամակարդակը: Իշխանությունը չի կարողանում տնտեսությունը բերել այնպիսի մոդելի, որը կբերի զբաղվածության, եկամուտների եւ մրցակցային իրավիճակի աճի: 2011թ. ավելի լուրջ մարտահրավերներ են սպասվում, քան 2010-ին էր: 2011-ին էլ չի հաջողվի դուրս գալ տնտեսական ճգնաժամից: Բնակչությունը ոչ միայն դուրս չի գա սոցիալական ծանր իրավիճակից, այլեւ նոր արտագաղթի հոսք կլինի 2011թ: Այսպիսի տարի դեռ չէր եղել, որ 9 ամսվա կտրվածքով Հայաստանի զուտ միգրացիոն հոսքն անցներ 65 հազարը: Ցավում եմ, որ վատատեսական եմ, բայց իրականությունն այդպիսին է»,- կանխատեսում է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter