Հայաստանում հաշվառումից դուրս ապրանքներ չեն լինելու
Այսօրվա նիստում կառավարության հավանությունն է ստացել «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է Հայաստանի տարածք ժամկետանց սննդամթերք և սննդային հավելումներ ներմուծելու և շուկայում դրանց սպառման հնարավորությունը բացառելու անհրաժեշտությամբ։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով մոտ ապագայում Հայաստանում չի լինելու մի ապրանք, որը հաշվառումից դուրս է, այսինքն` չունի շտրիխ-կոդ։ Այս նախագիծը, ինչպես նաև կառավարության մի շարք ուրիշ օրենսդրական նախաձեռնություններն ուղղված են սպառողի շահերի պաշտպանությանը։
Գործադիրը լրացուցիչ հիմնավորման կարիք ունենալու պատճառաբանությամբ հավանություն չի տվել նույն օրենքում լրացում կատարելու միջոցով սննդամթերքի ապրանքային նշանի պարտադրում ենթադրող ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել