Մեկ շաբաթվա ընթացքում հրադադարը խախտվել է ավելի քան 100 անգամ
Հունվարի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման ավելի քան 100 դեպք, որոնց ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի պաշտպանական ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա արձակել է շուրջ 550 կրակոց:
Համաձայն Պաշտպանության բանակի օպերատիվ ամփոփագրի` առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել հունվարի 11-ին և 14-ին: Այդ օրերին հակառակորդը, բացի «АК» ինքնաձիգներից ու «ПК» գնդացիրներից, առաջնային գծի որոշ հատվածներում կիրառել է նաև «СВД» և «Սև նետ» տիպի դիպուկահարային հեռահար հրացաններ:
Ըստ 2011թ. հունվար ամսվա առաջին 15 օրվա օպերատիվ տվյալների` ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի ընդհանուր քանակը հասել է մոտ 180-ի, որի արդյունքում արձանագրվել է 1000-ից ավելի կրակոց, որոնցից առնվազն 3-ը` «РПГ-7» և «УТЁС» տիպի խոշոր տրամաչափի զինատեսակներից:
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը հայտնում է, որ ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել