Նվազագույնի է հասցվում տրանսպորտի հաշվառման ծախսը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Գործադիրը փոփոխել է իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, ինչը պայմանավորված է տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու և հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցի հաշվառումը վերականգնելու ծախսերը նվազագույնի հասցնելու անհրաժեշտությամբ։
Մասնավորապես, վերը նշված գործողությունները այլևս չեն համարվի հաշվառման գործողություններ և դրանց համար չի պահանջվի վճարել օրենքով սահմանված 5000 դրամ վճարը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է այս որոշման կարևորությունը հատկապես գյուղատնտեսության ոլորտում զբաղված բնակիչների համար։ Կառավարության խնդիրն է նրանց ուսերին չդնել լրացուցիչ ֆինանսական բեռ։
Ինչպես տեղեկացնում է կառավարության լրատվական ծառայությունը, այսպիսով բարենպաստ պայմաններ են ստեղծվում հազարավոր մարդկանց համար։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել