Ինչո՞ւ է զարմանում պատգամավորի օգնականը
«Պատգամավորը բիզնես ունի՞: Առաջին անգամ Ձեզանից եմ լսում: Այ մարդ, էս լրագրողներն ինչ ասես, որ չեն խոսում»,- այսպես արձագանքեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանի (Բելաջիոյի Գրիշ) օգնականը (անունը` Հասմիկ), երբ նրա միջոցով փորձում էինք պատգամավորից հետաքրքրվել, թե ճի՞շտ են խոսակցությունները, որ ցանկանում է իր բիզնեսը Հայաստանից դուրս տանել: Մի քանի ժամ հետո օգնականի զարմանքը փարատվեց. «Բիզնեսը պատգամավորի ընտանիքին է պատկանում, դա ընտանեկան բիզնես է: Ինչ վերաբերում է բիզնեսը դուրս տանելուն, դա իրականությանը չի համապատասխանում, հերյուրանք է»,- ասաց Հասմիկ:
Նշենք, որ Գրիգորի Մարգարյանին է պատկանում հայտնի «Բելաջիո» հյուրանոցային եւ ռեստորանային համալիրը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել