WikiLeaks-ի հիմնադիրն ազատության մեջ է
Վեսթմինսթերի դատարանն այսօր գրավի դիմաց ազատ է արձակել WikilԼaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին WikiLeaks ինտերնետային ռեսուրսի հիմնադիր Ջուլիան Ասանժին Լոնդոնում ձերբակալել է Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը:
Ավելի վաղ Ինտերպոլը միջազգային հետախուզում է հայտարարել Ջուլիան Ասանժի նկատմամբ: Ավստրալիայի 39-ամյա քաղաքացի Ջուլիան Ասանժին Շվեդիայի իշխանությունները մեղադրում են բռնաբարության և սեռական ոտնձգությունների համար: Նրա նկատմամբ մեղադրանքը ներկայացրել են երկու կին: Նրանցից մեկը Շվեդիայում հայտնի ֆեմինիստ Աննա Արդինն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել