HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկրի վարկը չի մտահոգում ՀՌԱՀ-ին

ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը երեկ, պատասխանելով հարցերին, թե մտավախություն չունի՞, որ, հերթական անգամ եթեր չտրամադրելով «Ա1+»-ին, վտանգում է Հայաստանի միջազգային հեղինակությունը, և մեր պետությունը կհամարվի «ոչ ազատ մամուլ» ունեցող, ասաց. «Մեր հանձնաժողովը քաղաքական մարմին չէ և քաղաքական դատողություններով չպիտի առաջնորդվի»: Պնդելով, թե «Ա1+»-ը ներկայացրել է ակնհայտ կեղծ փաստաթղթեր` նա ասաց. «Իմ անձնական տպավորությունն է, թե ամեն ինչ արվում է, որ ամենամեծ ցանկության դեպքում հնարավորություն չլինի (նույնիսկ եթե մրցակից չունենա) ստանալու արտոնագիր»: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Ա1+»-ի շահերի ներկայացուցիչ Տիգրան Տեր-Եսայանն «Առավոտին» հայտնեց, որ այսօր մի հանդիպում են ունենալու, որտեղ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն տեղեկացվելու է այս նոր գործընթացի մասին. «Ավելին, հունվարի վերջին այստեղ կլինեն Եվրոպայից մեր գործընկեր իրավաբանները, և մենք անդրադառնալու ենք այս հարցին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter