HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲՀԿ-ն արդեն լքո՞ւմ է կոալիցիան

Երեկ` ուշ երեկոյան, տեղեկություններ տարածվեցին, թե առաջիկա օրերին հրաժարական են տալու ԲՀԿ-ական նախարարները, և «Բարգավաճ Հայաստանը» դուրս է գալու կոալիցիայից: Ըստ նույն աղբյուրների` Գագիկ Ծառուկյանն իր նախարարներին հրահանգել է բոլոր կիսատ գործերը մինչև տարեվերջ ավարտել և պատրաստ լինել ցանկացած պահի հրաժարական ներկայացնելու: Սույն լուրերի կապակցությամբ ԲԿՀ-ից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց. Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը «ՀԺ»-ի հեռախոսազանգերին չէր պատասխանում: «ՀԺ»-ն արդեն տեղեկացրել է, որ չի բացառվում անգամ Ազգային ժողով ցրելը: Այս ամենի ֆոնին բավական ուշագրավ է մի փաստ. ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն արդեն մի քանի շաբաթ է, դադարել է ՀՀԿ-ի կրծքանշան կրելուց: Կրծքանշանին փոխարինել է Հայաստանի եռագույնը: Երեկ «ՀԺ»-ն մանրակրկիտ ուսումնասիերլ է ԱԺ նախագահի վերջին լուսանկարները. վերջին անգամ նրա հագուստին ՀՀԿ կրծքանշանը եղել է նոյեմբերի 22-ին: Արդեն նոյեմբերի 23-ից, երբ նա մեկնեց Սիրիա, այդ կրծքանշանն անհետացավ: Եվ ընդամենը մի անգամ այն կրկին հայտնվեց ԱԺ նախագահի կրծքին դեկտեմբերի 1-ին, երբ նա մասնակցում էր ՀՀԿ-ի 20-ամյակին նվիրված միջոցառմանը: ԱԺ վերջին նիստերին Հովիկ Աբրահամյանն իր կրծքին մշտապես կրել է եռագույնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter