HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայր Թերեզայի հետնորդը

Մամուլի հրապարակումների համաձայն` ՀՀ գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանի ծննդյան օրվա առթիվ նախարարության աշխատակիցները փող են հավաքել, ընդ որում` նախարարն ինքն ասել է, թե «պետք չէ մարդկանց ստիպել. ով կարող է, թող 200 դոլար տա, ով 20 դոլար է կարող, թող այդքան տա»: «ՉԻ» - Այսօրինակ մարդասիրությունն, ինչ խոսք, ստիպում է գյուղնախարարին ընդգրկել մարդկությանը հայտնի մեծագույն հումանիստների ցուցակում` ինչ-որ տեղ Թոմաս Մաննի և Մայր Թերեզայի միջև: Բայց մյուս կողմից էլ` այս փաստն ինքնին խոսում է ՀՀ պետական հիմնարկներում առկա որոշ երևույթների մասին: Նախ, ՀՀ ազգային արժույթը դրամն է, և կանխիկ արտարժույթով իրականացվող գործարքներն արգելված են: Երկրորդ` այդ ի՞նչ աղետալի վիճակ է նախարարությունում, որ առանձին աշխատակիցներ ի վիճակի չեն այդ «ազիզ օրով» 200 դոլար հատկացնել ակնհայտ ազգանվեր ձեռնարկին: Այսպես թե այնպես, գյուղնախարարի հույժ մարդասիրական կեցվածքը բացառապես խրախուսանքի է արժանի և պետք է օրինակ ծառայի մյուս գերատեսչությունների ղեկավարների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter